Թուրք-ադրբեջանական զորավարժությանը ներգրավվել է շուրջ 1000 զինծառայող

Մայիսի 2-ին ադրբեջանական «Ռեփորթ» լրատվակայքը հայտնել է, որ Ադրբեջանում շարունակվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությանը ներգրավվել է շուրջ 1000 զինծառայող, 80 միավոր զինտեխնիկա, 60 միավոր հրետանային համակարգ:

Ադրբեջանում Թուրքիայի զինուժի հետ համատեղ վարժանքներից. նկարը՝ Ադրբեջանի ՊՆ կայքի

Ադրբեջանում Թուրքիայի զինուժի հետ համատեղ վարժանքներից. նկարը՝ Ադրբեջանի ՊՆ կայքի

Վարժանքներին ներգրավվել են նաև Ադրբեջանի ռազմաօդային ուժերը՝ շուրջ 12 միավոր Մի-35 հարվածային և Մի-17 բեռնատար ուղղաթիռներով: Վարժանքների ընթացքում կիրառվում են նաև հակաօդային պաշտպանության համակարգեր:

Զորավարժությունն անցկացվում է Բաքվից շուրջ 20 կմ արևմուտք տեղակայված «Գարաիբադ» զորավարժարանի տարածքում: Թուրքական կողմից վարժանքներին ներգրավվել է մեկ հետևակային վաշտ:

Թուրքական պատվիրակությունը ղեկավարում է Իրանին սահմանակից Դողուբայազիդ գավառի սահմանապահ գնդի հրամանատարը։ Թուրքիայի Հանրապետության նշված շրջանը Հայաստանի Հանրապետության սահմանից հեռու է շուրջ 30 կմ: 

Մայիսի 1-ին մեկնարկած վարժանքները կավարտվեն մայիսի 5-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *