Յուրի Խաչատուրովն ազատվել է ԱԱԽ քարտուղարի պաշտոնից

Մայիսի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Յուրի Խաչատուրովին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիր: Ազատումը կապված է ավելի վաղ Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու հետ: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԱԱԽ քարտուղար Յուրի Խաչատուրովը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԱԱԽ քարտուղար Յուրի Խաչատուրովը (արխիվ)

Ավելի վաղ՝ ապրիլի 14-ին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորություններն իրականացնող Վալերի Սեմերիկովը հայտնել էր, որ Յուրի Խաչատուրովը նշանակվել է կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Խաչատուրովը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատվելուց հետո 2016 թ. հոկտեմբերին նշանակվել էր ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *