Ադրբեջանում մեկնարկել են Թուրքիայի հետ համատեղ վարժանքները

Մայիսի 1-ին Ադրբեջանի տարածքում մեկնարկել են Թուրքիայի զինված ուժերի հետ համատեղ անցկացվող կրակային վարժանքները: Թուրքիան զորավարժությանը ներգրավվելու համար ավելի վաղ Ադրբեջան էր ուղարկել մեկ հետևակային վաշտ: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ն և Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Ադրբեջանում համատեզ զորավաժություն են անցկացնելու Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը

Ադրբեջանում համատեզ զորավաժություն են անցկացնելու Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը

Զորավարժության հայտարարվող նպատակը երկու երկրների զինված ուժերի միջև փորձի փոխանակումը, կոորդինացիայի զարգացումը, զինված ուժերի գլխավոր շտաբերի՝ զորավարժություների համատեղ պլանավորման մարզումն է:

Վարժանքներին ներգրավվել են զրահատեխնիկա, հրետանային համակարգեր, ականանետներ, ռազմաօդային ուժերի հարվածային և բեռնատար ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, զենիթահրթիռային համալիրներ:

Զորավարժությունը կավարտվի մայիսի 5-ին: Նմանատիպ վարժանքներ Ադրբեջանը և Թուրքիան անցկացնում են 2013 թվականից: 2013 և 2015 թթ. դրանք անցկացվել են Ադրբեջանում, 2014 և 2016 թթ.՝ Թուրքիայում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *