Աբխազիայում Ռուսաստանի բազան ամփոփել է ձմեռային վարժանքների արդյունքները

Աբխազիայում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի ենթակայության տակ գործող ռազմաբազայի ստորաբաժանումները 2017 թ. ընթացիկ 5 ամսվա ընթացքում անցկացրել են ռազմական տեխնիկայի վարման շուրջ 300 վարժանք և պարապմունք, 500 կրակային վարժանք: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Աբխազիայի ռուսաստանյան ռազմաբազայի մոտոհրաձիգային և հրետանային ստորաբաժանումները վարժանքներ են կատարել

Աբխազիայի ռուսաստանյան ռազմաբազայի մոտոհրաձիգային և հրետանային ստորաբաժանումները վարժանքներ են կատարել (արխիվ)

Ռազմաբազայի զինծառայողները զինտեխնիկան վարել են լեռնային վայրերում՝ այդ ընթացքում հաղթահարելով շուրջ 50 հազար կմ:

Բացի այդ, ընթացիկ տարում ռազմաբազայի զինծառայողները իրականացրել են մարտական կրակի վարման շուրջ 500 վարժանք և պարապմունք:

Այդ թվում՝ ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայողները կրակել են ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների, Տ-72Բ3 տանկերի բազային զենքերով, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, 120 մմ տրամաչափի ականանետներով և 122 մմ տրամաչափի Դ-30 հաուբիցներով:

Վարժանքներն անցկացվել են «Գուդաուտա», «Նագվալոու» և «Ցաբալ» զորավարժարաններում: Բացի այդ, զորավարժությունների մի մասն էլ անցկացվել են Աբխազիայի տարածքից դուրս՝ Կրասնոդարի «Մոլկինո» զորավարժարանում:

Ռուսաստանի ԶՈւ ԱԹՍ-ներով վարժանք Աբխազիայում

Ռուսաստանի ԶՈւ ԱԹՍ-ներով վարժանք Աբխազիայում. արխիվ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *