Ռուսաստանի ռազմանավերը վարժանքներ են անցկացրել Միջերկրական ծովում

ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատի տախտակամածային Կա-27 ուղղաթիռի անձնակազմը վարժանքներ է կատարել Միջերկրական ծովում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը: 

ՌԴ Սևծովյան նավատորմի «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատը և Կա-27 ուղղաթիռները Սեվաստոպոլում

ՌԴ Սևծովյան նավատորմի «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատը և Կա-27 ուղղաթիռները Սեվաստոպոլում

Միջերկրական ծովի արևելյան մասում Սևծովյան նավատորմի «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատի վրա տեղակայված Կա-27 ուղղաթիռի անձնակազմը մշակել է նավից թռիչքներ կատարելու և նավի տախտակամածին վայրէջք կատարելու, ինչպես նաև որոնողափրկարարական վարժանքներ: Վարժանքները պլանային բնույթ են կրում:

Նավի ավիացիոն համալիրի աշխատանքի ստուգման համար միաժամանակ վարժանքներ են անցկացրել նաև ուղղաթիռի թռիչքն ապահովող նավային հաշվարկները:

Նշենք, որ ապրիլի 7-ին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի ԶՈւ Սևծովյան նավատորմի 152 կողային համարանիշով «Նիկոլայ Ֆիլչենկո» մեծ դեսանտային նավը և ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի «Կալիբր» հրթիռային համալիրներով զինված «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատը ուղևորվել էին Միջերկրական ծով:

Ռուսաստանյան կողմը հայտնել է, որ Ադմիրալ Գրիգորևիչ» հածանավի Միջերկրական ծով մեկնելը պլանային բնույթի գործողություն  է և կապ չունի ԱՄՆ կողմից սիրիական ավիաբազայի հրթիռակոծության հետ:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու ռազանավից Սիրիայի ԶՈւ «Շայրաթ» ավիաբազայի վրա 59 միավոր թևավոր հրթիռ էր արձակվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *