Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ոչ մարտական 2 կորուստի մասին

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության՝ Հորադիզում տեղակայված զորամասերից մեկը կորցրել է երկու զինծառայող։ 1998 թ․ ծնված զինծառայող Բայրամով Էլթուն Բեհրամ օղլուն (Bayramov Eltun Bəhram oğlu) սպանել է իր ծառայակից, Շամքոր քաղաքի բնակիչ Նամազով Էլվին Նազիմ օղլուին (Namazov Elvin Nazim oğlu), ապա ինքնասպան է եղել։

Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլաևը։

Ադրբեջանի ԶՈւ մահացած զինծառայող Բայրամով Էլթուն Բեհրամ օղլուն (Bayramov Eltun Bəhram oğlu)

Ադրբեջանի ԶՈւ մահացած զինծառայող Բայրամով Էլթուն Բեհրամ օղլուն (Bayramov Eltun Bəhram oğlu)

Ընտանիքները, սակայն, չեն հավատում այս վարկածին։ Դիակի զննությունից պարզ է դարձել, որ իբր ինքնասպան եղած Բայրամովի մարմնի վրա կա 2 հրազենային վնասվածք՝ ճակատին և սրտին։

Բայրամով Էլթուն Բեհրամ օղլուի քույրն էլ իր հերթին նշում է, որ եղբայրը զորամասում սեփական ընկերների կողմից զինակից ընկերոջ հետ միասին սպանվել է, իսկ իրենց տեղեկացրել են, թե ինքնասպան է եղել։

Բայրամով Էլթուն Բեհրամ օղլուն 6 ամսվա զինծառայող էր և զորակոչվել էր նախորդ տարվա հոկտեմբերին։ Քույրը նշում է նաև, որ զորամասի հրամանատարը վերջին 2 ամսում Էլթունուրին շատ էր ճնշում։

Դեպքը ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել ապրիլի 11-ին, իսկ ապրիլի 12-ին Բայրամով Էլթունին հուղարկավորել են։

Դեպքի առիթով պաշտոնական մեկնաբանություն չկա։

Ադրբեջանի ԶՈւ մահացած զինծառայող Բայրամով Էլթուն Բեհրամ օղլուն (Bayramov Eltun Bəhram oğlu)

Ադրբեջանի ԶՈւ մահացած զինծառայող Բայրամով Էլթուն Բեհրամ օղլուն (Bayramov Eltun Bəhram oğlu)

Հավելենք, որ բաց աղբյուրներից հայտնի է դարձել 2017 թ․ ընթացքում Ադրբեջանի պաշտպանական համակարգի արդեն 21 մահացած զինծառայողի ինքնություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *