Ապրիլի 15-ին՝ Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի անկացրած ռազմական խորհրդի նիստի ընթացքում, քննարկվել է «ՊԲ-ի կառուցվածքի և ղեկավարման համակարգի կատարելագործումը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները»։ Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակի կայքը։
Թեմայի շրջանակներում հնչել են մի շարք զեկույցներ ու ծավալվել քննարկումներ, որոնց ընթացքում ներկայացվել են օրակարգային խնդիրների վերաբերյալ՝ տարբեր մոտեցումներ ու առաջարկություններ:
Նիստին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու տարբեր ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ:
Ռազմական խորհրդի ընթացքում բանակի հրամանատարը նշել է, որ ի գիտություն ընդունելով ռազմական խորհրդի որոշման դրույթները, ներկա սպայակազմը պետք է ամենօրյա խնդիրների կատարմանը զուգահեռ, նաև ունենա այս կամ այն բնագավառի հետագա հզորացման հստակ տեսլական: