Սոցցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումներից հայտնի է դարձել, որ երեկ՝ ապրիլի 15-ին, ավտովթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի ներքին զորքերի սերժանտ, 1995 թ․ ծնված Նեբիև Ֆերիդ Ռեշիդ օղլուն (Nəbiyev Fərid Rəşid oğlu):
Սերժանտ Ֆերիդ Նեբիևը Գաբալա քաղաքի բնակիչ էր և ծառայում էր նույն քաղաքի Ադրբեջանի ներքին զորքերի զորամասերից մեկում։
Հավելենք, որ բաց աղբյուրներից 2017 թ․ ընթացքում Ադրբեջանի պաշտպանական համակարգի արդեն 22 մահացած զինծառայողի ինքնություն է հայտնի դարձել ։