Հետախույզի օրվան նվիրված միջոցառում՝ ցուցադրական ելույթներով

Նոյեմբերի 10-ին նշվեց ՀՀ ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 20-րդ հոբելյանն ու հետախույզի մասնագիտական տոնը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ և ՊՆ աշխատակիցներ, արտասահմանյան դիվանագետներ:

Յուրի Խաչատուրով, Սեյրան Օհանյան

Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը

Ողջույնի խոսքով ներկաներին դիմեց նախարար Սեյրան Օհանյանը՝ նշելով հետախուզության զորքերի անգնահատելի դերը արցախյան ազատամարտում։ Ելույթ ունեցան նաև ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, հատուկ նշանակության ստորաբաժանումների պետեր, պայմանագրային և ժամկետային զինծառայողներ:

Միջոցառումն ավարտվեց ՀՀ ԶՈՒ հետախուզական ստորաբաժանումների ցուցադրական ելույթով: Մի խումբ հետախույզներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և նվերներով:

One response to “Հետախույզի օրվան նվիրված միջոցառում՝ ցուցադրական ելույթներով

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *