Օրերս ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի ուսումնական կենտրոնում անցկացվել են զորամիավորման ենթակա զորամասերի դիպուկահարների հավաքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Հավաքների ուսումնական նպատակներն էր դիպուկահարների պատրաստվածության աստիճանի, տեղանքում կողմնորոշվելու և քողարկվելու նրանց ունակությունների և հմտությունների, ինչպես նաև կրակային պատրաստվածության վիճակի ստուգումը:
Հավաքների շրջանակում կազմակերպված տեսական և գործնական պարապմունքների ընթացքում զորամասերի դիպուկահարները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն, իսկ կրակային պատրաստությունից գրանցվել են լավ գնահատականներ:
Pingback: ՀՀ ԶՈւ-ում անցկացվել են դեսանտավորման վարժանքներ | Ռազմ.info