Վրաստանում ԶՈւ ջոկի հրամանատարների համար վերապատրաստման դասընթաց է անցկացվում (Ֆոտո/վիդեո)

Վրաստանի զինված ուժերի Գեորգի Անծուխելիձեի անվան սերժանտների պատրաստության դպրոցում ջոկի հրամանատարների համար մեկնարկել է 13-շաբաթյա վերապատրաստման դասընթաց: Վերապատրաստմանը մասնակցելու է 97 զինծառայող:Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին,  տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Վրաստանի ԶՈւ զինծառայողները

Վրաստանի ԶՈւ զինծառայողները

Կոջորիում տեղակայված դպրոցում վերապատրաստման դասընթացն անցնելու է 3 փուլով: Առաջին փուլը նվիրված է զինծառայողների հոգեկան և ֆիզիկական վիճակի բացահայտմանը, երկրորդ փուլի ժամանակ մասնակիցները անցնելու են ֆիզիկական, կրակային, շարային պատրաստություն: Իսկ վերջին՝ եզրափակիչ փուլում, զինծառայողներն անցնելու են հրամանատարական պատրաստություն, անձնակազմի կառավարման հմտություններ:

Դասընթացն անցկացվում է 3 փուլով

Դասընթացն անցկացվում է 3 փուլով

Վրաստանի ԶՈւ զինծառայողը գիշերային պատրաստության ընթացքում

Վրաստանի ԶՈւ զինծառայողը գիշերային պատրաստության ընթացքում

Վրաստանցի զինծառայողները վերապատրաստման ընթացքում

Վրաստանցի զինծառայողները վերապատրաստման ընթացքում

Վրաստանցի զինծառայողները խրամատ են փորում

Վրաստանցի զինծառայողները խրամատ են փորում

Վրաստանի ԶՈւ զինծառայողները

Վրաստանի ԶՈւ զինծառայողները

One response to “Վրաստանում ԶՈւ ջոկի հրամանատարների համար վերապատրաստման դասընթաց է անցկացվում (Ֆոտո/վիդեո)

  1. Pingback: Վրաստանում ԶՈւ ավիացիայի և ՀՕՊ կրտսեր սպայական կազմի համար դասընթաց է անցկացվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *