Սեպտեմբերին ռուս և իտալացի հետախույզները համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Սեպտեմբերի 10-21-ը Ռուսաստանի և Իտալիայի ԶՈՒ հետախուզական ստորաբաժանումները Իտալիայում համատեղ զորավարժություններ կանցկացնեն, որոնց նպատակն է բարձրացնել կողմերի պատրաստվածությունն ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում, ինչպես նաև ամրապնդել ռազմական համագործակցությունը երկու երկրների միջև: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ցամաքային զորքերի մամլո ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլայ Դոնյուշկինը:
Նախորդ տարի նույնատիպ զորավարժություններ անցկացվել են Հյուսիսային Կովկասում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *