Այսօր՝ G20-ի՝ Անկարայում անցկացվող գագաթաժողովից հետո, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լրագրողներին տեղեկացրել է, որ ամերիկյան կողմը մտադիր չէ փոփոխություններ անել ԻՊ դեմ պայքարի ռազմավարությունում՝ չնայած Փարիզի խոշոր ահաբեկչությանը: Այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters գործակալությունը:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Նահանգների առաջնորդությամբ գործող կոալիցիան կրկնապատկելու է ջանքերը նույն ռազմավարությամբ հաջողության հասնելու համար, ոչ թե փոխելու է պայքարի ուղղությունը:
«Սա ոչ միայն իմ կարծիքն է, այլև իմ ամենամոտ ռազմական և քաղաքացիական խորհրդատուներինը, որ [ցամաքային ուժերի կիրառումը] սխալ քայլ կլինի», — ԱՄՆ նախագահի խոսքերը մեջբերում է գործակալությունը:
Օբամայի խոսքով՝ իրենց ռազմավարությունը աշխատող է, և իրենք կուժգնացնեն իրենց ռազմավարությունը, բայց ժամանակ է պահանջվում, որ այդ ռազմավարությունն արդյունք ունենա:
Ավելի վաղ ամերիկյան պաշտոնական աղբյուրները հաստատել էին այն լուրերը, որ ԱՄՆ-ն նախատեսում է ցամաքային ուժերի մինչև 60-հոգանոց ստորաբաժանում ուղարկել Սիրիա՝ տեղում ԻՊ դեմ պայքարը կազմակերպելու համար: