ՀՀ-ում ՌԴ ԶՈւ ռազմաբազայի սպաները ծանոթանում են «Օրլան-10» ԱԹՍ-ներին

Հայաստանի «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարաններում սկսվել են ՌԴ 102-րդ ռազմաբազայի դասակի և վաշտի օղակների սպաների վերապատրաստման դասընթացները, որոնց ընթացքում զինծառայողները հմտանալու են բարձրեռնային պայմաններում համազորային մարտի անցկացման մեջ՝ այդ ընթացքում օգտագործելով կապի, նավիգացիայի և հետախուզության ժամանակակից միջոցներ: Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

102-րդ ռազմաբազայի ԱԹՍ-ի ստորաբաժանումները զորավարժություն են անցկացնում

102-րդ ռազմաբազայի ԱԹՍ-ի ստորաբաժանումները զորավարժություն են անցկացնում

Դասընթացների ընթացքում մասնակից սպաները ծանոթանալու են նաև ռուսաստանյան արտադրության նոր «Օրլան-10» անօդաչու թռչող սարքերի համակարգերին, որոնք ռազմաբազան կիրառելու է ձմեռային ուսումնական փուլի մեկնարկից սկսած: Այս սարքերը Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազա են բերվել նախորդ ամսվա վերջին:

Ռուսաստանյան ռազմաբազայի սպայական դասընթացներին մասնակցում է ընդհանուր մոտ 150 սպա: Դասընթացի ավարտից հետո ռազմաբազայում ամփոփվելու է «Լավագույն հրամանատար 2015» մրցույթը:

Ավելացնենք, որ մինչ այս դասընթացները՝ նոյեմբերի առաջին կեսին էլ դասընթացներ են անցկացվել ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի գումարտակային օղակի սպաների համար: Այդ դասընթացների ժամանակ ևս սպաները ծանոթացել են կապի, հետախուզության նոր միջոցներին, ինչպես նաև 2014-2015 թթ. ռազմաբազայի սպառազինությունը համալրած «Նավոդչիկ-2» և «Օրլան-10» անօդաչու թռչող սարքերի համակարգերին։

One response to “ՀՀ-ում ՌԴ ԶՈւ ռազմաբազայի սպաները ծանոթանում են «Օրլան-10» ԱԹՍ-ներին

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 15–21 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *