Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ հոկտեմբերի 3-ին՝ 16:56 դրությամբ, վիրավորվել է 3 ուժային, սպանվել է PKK-ի 17 զինյալ, ձերբակալվել 4 զինյալ։ Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը։
Դողան․ Թուրքիայի հարավարևելայն Սիիրթ նահանգի 10 շրջան հոկտեմբերի 6-10-ը «ռազմական անվտանգության գոտի» է հայտարարվել։
Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ֆըրնըք շրջանում PKK-ի զինյալները հրազենով հարձակվել են ռազմաբազայի վրա։
Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ նահանգի համանուն քաղաքում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում սպանվել է երկու և ձերբակալվել է մեկ PKK-ի զինյալ։
Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքեիր նահանգի Յենիշեհիր գավառում ոստիկանական զրահամեքենա է շրջվել։ Վթարի արդյունքում վիրավորվել և հոսպիտալացվել է 3 ոստիկան։
Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում ուժայինների հետ բախումների ժամանակ սպանած է PKK-ի զինյալի դին զրահապատ մեքենան քարշ է տրվել Շրնաք քաղաքի կենտրոնով։ Այս առիթով «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) նախագահ Սելահեթթին Դեմիրթաշն իր թվիթերյան միկրոբլոգում հետևյալ գրառումն է արել․
«Այս նկարին լա՛վ նայեք։ Ոչ ոք թո՜ղ չմոռանա, մենք չենք մոռանալու»։
Bu fotoğrafa iyi bakın. Önceki gün Şırnak’ta çekildi. Kimse unutmasın, biz unutmayacağız çünkü. pic.twitter.com/ZrK6Z0cynk
— Selahattin Demirtaş (@hdpdemirtas) October 4, 2015
Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին գավառում PKK-ի զինյալների դեմ հատուկ գործողություններ իրականացնելու նպատակով հայտարարվել է պարետային ժամ։ Գործողությունների արդյունքում «շարքից հանվել է» PKK-ի 14 զինյալ, ևս 3-ը ձերբակալվել են։
Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։
Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:
Լրահոսը թարմացնում են Սոնա Սուքիասյանը, Նանե Մանասյանը, Անահիտ Չալիկյանը