Սենոր Հասրաթյան. «Պաշտպանության բանակը որևէ կորուստ չի ունեցել»

Այսօր` հոկտեմբերի 3-ին, ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին տարածել մի տեսանյութ, գրելով, որ հայկական կողմն Ադրբեջանի զինված ուժերի հրետակոծման արդյունքում զոհեր ունի: Ռազմինֆոյի հարցին ի պատասխան, ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը նշեց, որ Պաշտպանության բանակը որևէ կորուստ չի ունեցել:

«Մենք մեր կորուստները չենք թաքցնում, եթե կորուստ ունենայինք, կգրեինք, կորուստ չունենք»,— հայտնեց Հասրաթյանը:

Վերջինս հավելեց նաև, որ Ադրբեջանի կողմից տարածված տեսագրությունները հաստատում են, որ թե ով է շփման գծում  լարում իրադրությունը:

One response to “Սենոր Հասրաթյան. «Պաշտպանության բանակը որևէ կորուստ չի ունեցել»

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան․ 27 սեպտեմբերի — 3 հոկտեմբերի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *