Հոգևորականներն ու զինվորներն այցելել են հոսպիտալում բուժվող զինծառայողներին

ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մի շարք զինծառայողներ զորամասի հոգևոր սպասավոր Գևորգ սարկավագի և զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի ղեկավարությամբ այցելել են

հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին հակառակորդի դիվերսիոն գործողությունների կանխման տարբեր դեպքերի ընթացքում վիրավորումներ ստացած և հոսպիտալում ապաքինվող զինծառայողներին:

Հոգևորականն ու զինծառայողներն այցելել են հերոսներին

Հոգևորականն ու զինծառայողներն այցելել են հերոսներին

Այցի ընթացքում ապաքինվող զինծառայողները այցելության եկած անձնակազմին համառոտ ներկայացրեցին իրենց կողմից կատարված գործողությունների մասին:

Հյուրերը ապաքինվող անձնակազմին զորամասի ողջ անձնակազմի անունից մաղթեցին արագ ապաքինում և նրանց հանձնեցին Նոր Կտակարաններ և կապոցներ, տեղեկացնում է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության կայքը։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *