ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մի շարք զինծառայողներ զորամասի հոգևոր սպասավոր Գևորգ սարկավագի և զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի ղեկավարությամբ այցելել են
հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին հակառակորդի դիվերսիոն գործողությունների կանխման տարբեր դեպքերի ընթացքում վիրավորումներ ստացած և հոսպիտալում ապաքինվող զինծառայողներին:
Այցի ընթացքում ապաքինվող զինծառայողները այցելության եկած անձնակազմին համառոտ ներկայացրեցին իրենց կողմից կատարված գործողությունների մասին:
Հյուրերը ապաքինվող անձնակազմին զորամասի ողջ անձնակազմի անունից մաղթեցին արագ ապաքինում և նրանց հանձնեցին Նոր Կտակարաններ և կապոցներ, տեղեկացնում է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության կայքը։