Թուրքիայի քաղաքացիներին և ղեկավարությանը, Գերմանիայից բացի, գաղտնալսել են նաև Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունները։ Այս մասին գրում է գերմանական Der Spiegel թերթը` հղում կատարելով Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերին։
Թերթն ավելի վաղ սենսացիոն հայտարարություններ էր արել՝ կապված 2009 թվականից Գերմանիայի հետախուզական ծառայության (BND) կողմից Թուրքիայի քաղաքացիներին և պաշտոնյաներին գաղտնալսելու վերաբերյալ։ Այժմ նույն աղբյուրը հաղորդում է նաև բրիտանացիների և ամերիկացիների կողմից թուրքերին գաղտնալսելու մասին։
Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի առավել հետաքրքրել է Թուրքիայի էներգետիկ ոլորտում տեղեկություններ հավաքելը, իսկ ահա Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում եղել է քրդական հարցը, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ կապված զարգացումները։
Ամերիկյան հետախուզության ուշադրության կենտրոնում են եղել նաև Վաշինգթոնում ԱՄՆ դեսպանությունն ու ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը
Նշենք, որ Անկարան սկսել է գերմանական թերթի տեղեկությունների վերաբերյալ քննություն անցկացնել։
Pingback: Գերմանիան կասեցրել է թուրք-գերմանական նավաշինական ամենամեծ համատեղ ծրագիրը | Ռազմ.info