Գերմանիան կասեցրել է թուրք-գերմանական նավաշինական ամենամեծ համատեղ ծրագիրը

3մլրդ դոլար արժողությամբ  համատեղ նավաշինական  ծրագրի շրջանակներում նախատեսված էր կառուցել 6 միավոր U-214 տիպի սուզանավ: Այս մասին հայտնում է «Միլլիյեթ» պարբերականը:

U-214 տեսակի սուզանավ

U-214 տիպի սուզանավ. աղբյուրը՝  taringa.net 

Նախաձեռնության համաձայնագիրը Թուրքիան և գերմանական  Alman Howaldtswerke-Deutsche Werft ընկերությունը ստորագրել են 2009թ.: Ծրագրի իրականացումը մեկնարկել էր 2011թ., իսկ 2015թ. նախատեսված էր հանձնել առաջին սուզանավը:

Թուրքիան հայտարարել է, որ նախագծի կասեցումը կապված է տեխնիկական խնդիրների հետ, և այժմ համագործակցությունը վերսկսելու համար գերմանական ընկերության հետ բանակցություններ են տարվում:

Չնայած թուրքական կողմի մեկնաբանությանը՝ Defense News լրատվակայքը գերմանական կողմից պայմանագրի կասեցումը բացատրում է օգոստոսից թուրք-գերմանական հարաբերությունների լարվածությամբ, որի պատճառը «գաղտնալսման սկանդալն» է, սակայն երկու կողմն էլ հերքել է այս վարկածը:

Հիշեցնենք, որ գերմանական Der Spiegel պարբերականը ս.թ. օգոստոսին հոդված է հրապարակել, որում պատմել է այն մասին, որ 2009թ. ի վեր գերմանական հատուկ ծառայությունները գաղտնալսել են թուրք պաշտոնյաների: Այն ժամանակ Թուրքիայի արտգործնախարարը բացատրություն էր պահանջել Թուրքիայում Գերմանիայի դեսպան Էբերհարդ Փոհլից: Պաշտոնական Բեռլինն առ այսօր մեղադրանքները պաշտոնապես չի հերքել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *