Սիրիայի Էլ Բաբ քաղաքի Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության (ԱՍՎԿ կամ Բաաս կուսակցություն) քաղաքային կոմիտեն նախորդ շաբաթ օրը հարձակման է ենթարկվել ։ Զինյալներն օգտագործել են նռնականետեր, որից հետո կատաղի փոխհրաձգություն է սկսվել։
Իսկ Իդլիբ շրջանում «Սիրիայի ազատ բանակ» կոչվող խմբավորման զինյալները գրոհել են ռազմական պահակախմբի վրա և շարքից հանել երեք զրահամեքենա։ Մարտեր են ընթացել նաև Սարմադա քաղաքում։
Իդլիբում սիրացի սահմանապահներին հաջողվել է կանխել թուրք վարձկանների հերթական հարձակումը։ Կանխվել է նաև զինված ծայրահեղականների ներթափանցումը Արմութա շրջանում, որը գտնվում է Լիբանանի սահմանին։
Հիշեցնենք, որ վերջին օրերին ՄԱԿ-ի առաքելության շրջանակներում Սիրիա են ուղարկել խաղաղապահներ, ովքեր այցելել են այն վայրերը, որտեղ վերջերս մի շարք ահաբեկչական գործողություններ են տեղի ունեցել։
«ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը հայտնում է, որ մի շարք երկրներից անօրինական ձևով ահաբեկիչներ են մուտք գործել Սիրա և «սպանվել սիրիական բանակի դեմ ահաբեկչական գործողությունների ժամանակ»։
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին ահաբեկիչների այդ ցուցակն ուցարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի (ԱԽ) նախագահին։ Սիրիացի դեսպանը խնդրել է, որ այդ նամակը տարածվի որպես ՄԱԿ ԱԽ-ի պաշտոնական փաստաթուղթ։
Լրագրողների ուշադրությունը գրավել է այն փաստը, որ ցուցակի տասը ահաբեկիչներից ութը Սիրիա են մուտք գործել Թուրքիայից, իսկ մյուս երկուսն անօրինական ձևով սահմանն անցել են Լիբանանից։
Մայիսի 8-ին Բաշար Ջաաֆարին մի տեսանյութ էր ցուցադրել լրագրողներին, որտեղ 26 ձերբակալված երիտասարդ խոստովանում են, որ իրենք ահաբեկչական խմբավորման անդամ են։
Ջաաֆարին կոչ է արել ՄԱԿ ԱԽ-ին և նրա կազմում գործող բոլոր հակաահաբեկչական կոմիտեներին հետևել և կանխել «Ալ Ղաիդայի» գործողությունները Սիրիայում։
Աղբյուր.
Сирия: боевики продолжают атаки
Сирия передала ООН список террористов, незаконно проникших в страну