ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 3-ին աշխատանքային այցով եղել է Հայաստանի հյուսիսարևմտյան հատվածում տեղակայված ԶՈւ զորամասերից մեկում:
Պաշտպանության նախարարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ:
Օհանյանը շրջայց է կատարել զորամասի տարածքում, հետևել զորամասի առօրյային, մարտական պատրաստության միջոցառումների կատարմանը:
Նա ծանոթացել է նաև զորամասի տարածքում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքներին, ստուգել է զորամասի առանձնահատուկ ուսումնանյութական բազան և տեխնիկական հագեցվածությունը:
Այցի ավարտին պաշտպանության նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ և սահմանել դրանց կատարման հստակ ժամանակացույց, փոխանցում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: