Սեյրան Օհանյանն այցելել է հյուսիսարևմտյան զորամասերից մեկը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 3-ին  աշխատանքային այցով եղել է Հայաստանի հյուսիսարևմտյան հատվածում տեղակայված ԶՈւ զորամասերից մեկում:

Պաշտպանության նախարարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ:

Աշխատանքային այցով եղել է ՀՀ հյուսիս-արևմտյան հատվածում տեղակայված ԶՈւ զորամասերից մեկում

Աշխատանքային այցով եղել է ՀՀ հյուսիս-արևմտյան հատվածում տեղակայված ԶՈւ զորամասերից մեկում

Օհանյանը շրջայց է կատարել զորամասի տարածքում, հետևել զորամասի առօրյային, մարտական պատրաստության միջոցառումների կատարմանը:

Նա ծանոթացել է նաև զորամասի տարածքում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքներին, ստուգել է զորամասի առանձնահատուկ ուսումնանյութական բազան և տեխնիկական հագեցվածությունը:

Այցի ավարտին պաշտպանության նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ և սահմանել դրանց կատարման հստակ ժամանակացույց, փոխանցում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *