Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը Ռուսաստանի գաղտնի տեղագրական քարտեզները ԱՄՆ ՊՆ-ին վաճառելու առնչությամբ քրեական գործ է ուղարկել դատարան:
ՌԴ Գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Մարինա Գրիդնևան հայտնել է. «ՌԴ Գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինը հաստատել է Վլադիմիր Լազարին ներկայացված մեղադրական եզրակացությունը: Նա Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հետաքննության վարչության կողմից մեղադրվում է լրտեսության միջոցով պետական դավաճանության համար»:
Դատախազության հաղորդմամբ՝ խոսքը 2008թ. ավելի քան 7000 տեղագրական քարտեզների էլեկտրոնային տարբերակների վաճառքի մասին է, որոնք վաճառվել են մեկ այլ պետության:
Աղբյուր՝ Генпрокуратура направила в суд дело о продаже США секретных топографических карт России