Մոտ քսան նոր «Տորնադո-Գ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են ստացել Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի զորքերը։ Այդ մասին հայտնում են ռազմական շրջանի մամլո ծառայությունից։
122 մմ «Ռորնադո-Գ» համակարգը նախատեսված է հակառակորդի բաց և փակ դիրքերը, զրահատեխնիկան, հրետանային և ականանետների մարտկոցները, հրամանատարական կետերը ոչնչացնելու համար։
«Տորնադո-Գ»-ն իր էֆեկտիվությամբ 2,5-3 անգամ գերազանցում է իր նախորդներին հզորությամբ, հեռահարությամբ, կրակի կիտվածությամբ, համակարգի ավտոմատացման ճշգրտությունն ու արբանյակային ուղղորդումամբ։
Մոտ ժամանակներս նոր ՀԿՌՀ-ը կփորձարկվեն հրետանավորների ճամբարային հավաքների ժամանակ։ Նախատեսվում է նաև, որ ՀԿՌՀ «Տորնադե-Գ»-ն կներկայացվեն Դոնի Ռոստովի հաղթանակի զորահանդեսին։ Այդ մասին հայտնում են ՀՌՇ-ի մամլո հաղորդագրությունում։