ՌԴ-ն սկսել է Իրաքին սպառազինություն տրամադրելու գործընթացը

2012-ին Իրաքն ու Ռուսաստանը կնքել են ռազմատեխնիկական համագործակցության 4,3 մլրդ դոլար արժողությամբ փաթեթային համաձայնագիր։ ՌԴ-ն արդեն սկսել է պայմանագրի շրջանակներում սպառազինության տրամադրումը։

Մի-28ՆԷ «Գիշերային որսորդ»

Մի-28ՆԷ «Գիշերային որսորդ»

Իրաքի վարչապետի խորհրդական Ալի ալ-Մուսավին հայտարարել է, որ պայմանագրի մեջ ընդգրկված է իրենց լրակազմով ավելի քան 10 միավոր Մի-28ՆԷ «Գիշերային որսորդ» ուղղաթիռների տրամադրումը։

Ալ-Մուսավին շեշտել է, որ պայմանագրի կնքնման հարցում սկզբնական շրջանում իրենք կասկածներ են ունեցել։ Ուստի մինչև ստորագրումը որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրաքի վարչապետի միջև։ Ներկա դրությամբ, խորհրդականի խոսքերով, մեկնարկել է պայմանագրի իրականացման միայն առաջին փուլը։

Խորհրդականը նաև ընդգծել է, որ իրաքյան կողմը նման պայմանագիր է կնքել հիմնականում ահաբեկչության դեմ պայքարում օգտագործվող սպառազինություն ձեռք բերելու նպատակով։ Այդ պատճառով էլ իրենք գնում են ռուսական արտադրության ուղղաթիռներ, որոնք «բազմիցս արդարացրել են իրենց հակաահաբեկչական գործողություններում»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի էր դարձել՝ 2013-ի օգոստոսին Իրաքի օդաչուների մի խումբ ավարտել է ռուսական ուղղաթիռների կիրառման ուսուցումը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *