Հոկտեմբերի 18-ին 13:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ զորամասերի մեկի մարտավարական դաշտում շարքային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում:
Ժամկետային զինծառայող, շարքային Ռուբեն Էդուարդի Դավթյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, փոխանցում է ՊՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Ռուբեն Էդուարդի Դավթյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: