ՄիԳ-35-երի գնման հետաձգումը կապված չէ ֆինանսների նախարարության հետ. ՌԴ ՊՆ

Այսօր՝ օգոստոսի 20-ին, Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Բորիսովը հանդես է եկել հայտարարությամբ։
Նա ասել է, որ 37 միավոր ՄիԳ-35 ինքնաթիռների գնումը 2013-ից 2016-ը տեղափոխելը կապված է ռազմական արդյունաբերության՝ պայմանագիրն ի կատար ածելուն դեռևս ունակ չլինելու հետ։

Նրա խոսքերով՝ ՄիԳ-35-երի փոխարեն պաշտպանության նախարարությունը շուտով ձեռք կբերի 16 միավոր ՄիԳ-29ՍՄՏ։ Բորիսովը նաև շեշտել է, որ սպառազինություն գնման համար նախատեսված գումարները 2013-ին չեն կրճատվի։

Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 17-ին «Կոմերսանտ» պարբերականը, հղում տալով պաշտպանության նախարարության սեփական աղբյուրներին, գրում է՝ հետաձգման պատճառը կառավարության՝ բազմաֆունկցիոնալ ՄիԳ-35 արտադրման ու տրամադրման ծախսերի վերջնահաշվարկը ճիշտ ժամանակին չներկայացնելն է։

Վերահաշվարկի զեկույցի հետաձգվելու հետևանքով կառավարությունն այն չի ստորագրել։ «Կոմերսանտի» տվյալներով՝ մեկ այլ, հիմնավոր պատճառ էլ կա։ Ֆինանսների նախարարությունն առաջարկել է ՊՆ-ին մինչև 2016-ը հետաձգել ռազմական ծախսերի մի մասը, և ՊՆ-ն գերադասել է հետաձգել հենց ՄիԳ-35-երի պայմանագրի իրականացումը։

Այնուհանդերձ, պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Բորիսովը, իր վերոհիշյալ հայտարարության մեջ անդրադարձ կատարելով այս տեղեկություններին, հերքել է դրանք։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *