Իլհամ Ալիևը ռազմական համագործակցության հրամանագիր է ստորագրել

Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 24-ին ստորագրել է հրամանագիր՝ հաստատելով «Ադրբեջանի հանրապետության և ԱՄՆ եվրոպական հրամանատարության ռազմական համագործակցության 2013-ի գործնական ծրագիրը»։

Իլհամ Ալիև

Իլհամ Ալիև

Հիշեցնենք, որ ծրագրի համաձայնագիրը ստորագրվել էր 2013-ի ապրիլի 25-ին Բաքվում, ապա կրկին 2013-ի հունիսի 7-ին Շտուտգարդում։

Իլհամ Ալիևի հրամանագրով ԱՀ պաշտպանության նախարարությանը հանձնարարվում է իրագործել գործնական ծրագրի կետերը։

Ադրբեջանի ՆԳՆ-ն պետք է պարբերաբար տեղյակ պահի ԱՄՆ-ին, թե ինչ ներպետական քայլեր են իրականացվում՝ գործնական ծրագրի կետերն ի կատար ածելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *