Կայացել է ռազմական ինստիտուտների շրջանավարտների ծառայության վայրի ընտրության վիճակահանությունը

Հուլիսի 25-ին կայացել է Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացոն ինստիտուտի, Մխիթար Հերացու անվան ռազմաբժշկական համալսարանի շրջանավարտների և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտների զինծառայության վայրի ընտրության վիճակահանությունը:

Բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների զգալի մասը հրաժարվել է վիճակահանությունից և որպես հետագա ծառայության վայր կամավոր ընտրել են պաշտպանության բանակի ստորաբաժանումները` ցանկություն հայտնելով մասնակից լինել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման գործին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Իսկ հուլիսի 27-ին ժամը 9:30-ին «Հաղթանակ» զբոսայգու Մայր Հայաստան հուշարձանի մոտ կանցկացվեն Խանփերյանցի անվան ավիացոն ինստիտուտի, Հերացու անվան ռազմաբժշկական համալսարանի շրջանավարտների և Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտների 15-րդ հոսքին, ինչպես նաև Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *