Մայիսի 4-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ դիրքերից մեկում հերթափոխի ընթացքում ծառայակցի՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակած կրակոցից մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը (ծնվ. 2002թ.)։
Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Գործի առթիվ կատարվում է քննություն: