Ավստրալիայի ռազմածովային ուժերը պաշտոնապես զինվել են նոր բազմաթիրախային MRH90 ուղղաթիռներով։
Ուղղաթիռներն արտադրում է եվրոպական NHIndustries կոնսորցիումը։
Defence Talk պարբերականը հաղորդում է, որ Ավստրալիայի ՌԾՈւ-ին ուղղաթիռների տրամադրան հանդիսավոր արարողությունը կայացել է Նոր Հարավային Ուելսի Ալբատրոս ռազմաբազայում։
Միաժամանակ հայտարարվել է նոր՝ 808-րդ էսկադրիլիայի ստեղծման մասին, որի կազմում կիրառվելու էլ MRH90 ուղղաթիռները։
Նշենք, որ ներկայումս Ավստրալիայի ՌԾՈւ-ն ունի 15 միավոր MRH90 ուղղաթիռ, և ակնկալվում է, որ առաջիկայում կստացվի ևս 46 միավոր։ Նավատորմի շրջանակներում սրանք փոխարինում են հնացած UH-60 Sea Hawk և SH-3 Sea King ուղղաթիռներին։
Հիշեցնենք, որ նոր ուղղաթիռի առաջին փորձարկումներն անցկացվել են 2009-ի նոյեմբերին, իսկ առաջին MRH90-ով բանակը ստացել է 2010-ին։
Հավելենք, որ MRH90-երն ունակ են թռչել մինչև 300կմ/ժ արագություն և թռիչքներ կատարել մինչև 800 կմ տարածության վրա։ Ուղղաթիռը կարող է տեղափոխել մինչև 20 զինվոր։