Նոր հուշագիր՝ Ադրբեջանի ականազերծման կազմակերպության ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև

Այսօր՝ հուլիսի 12-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության (ANAMA) և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև հուշագիր է կնքվել։
Ըստ դրա՝ ծրագրվում է Ադրբեջանի տարածքում ականների պայթյունից տուժածներին սոցիալ-տնտեսական օգնություն ցուցաբերել, աջակցել նրանց ընտանիքներին և նպաստել վերջիններիս վերաինտեգրմանը հասարակությանը։

Նշենք, որ նման հուշագրերն այս երկու կառույցների միջև նորություն չեն, քանի որ հիմնադրումից ի վեր ANAMA-ն համագործակցում է ՄԱԶԾ-ի հետ։
Հիշեցնենք, որ ANAMA-ն (Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալություն) հիմնադրվել է 1998-ի հուլիսի 18-ին՝ Ադրբեջանի նախագահի հրամանագրով՝ Պատերազմից տուժած տարածքների վերակառուցման և վերականգնման պետական հանձնաժողովին առընթեր:

Ըստ 1999-ի ապրիլի 2-ին Ադրբեջանի կառավարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)-ի միջև կնքված համաձայնագրի՝ գործակալությունն Ադրբեջանի ականազերծման նախագծի կատարողական կազմակերպությունն է, որը գործում է Ադրբեջանի ազգային ռազմավարական ծրագրի սկզբունքներով:

Մարտից ի վեր մինչ օրս ադրբեջանական մամուլը լայնորեն լուսաբանում է Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության՝ միմյանց հաջորդող, հիմնականում քարոզչական բնույթ կրող հայտարարությունները:

Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալություն

Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալություն

ANAMA-ն մարտի-ապրիլին զննել էր Միլի շրջանի դրենաժային կոլեկտորը (Հադրութի շրջանի մոտակայքում), ինչպես նաև ծրագրում է ականազերծել Սումգայիթին կից կրակադաշտը:

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ANAMA-ի՝ 2013-ի ապրիլի զեկույցի համաձայն՝ 2004-ից Ադրբեջանում ականների պայթյուններից 369 զոհ, 2021 վիրավոր է գրանցվել: Սակայն ըստ ANAMA-ի հրապարակած նոր տվյալների՝ զոհերի թիվն աճել է՝ հասնելով 500-ի, վիրավորներինը՝ 3000-ի։

Սրանք արհեստական թվեր են, քանի որ հունիս ամսվա ընթացքում ադրբեջանական մամուլը, ինչպես նաև ՊՆ մամուլի ծառայությունը որևէ տեղեկություն չեն հաղորդել ականների պայթյունի ու զոհերի մասին, բացի այդ էլ տեսականորեն անհնար է, որ ոչ մարտական պայմաններում մայիսից մինչև հուլիսի սկիզբ ականներից զոհվի 131, վիրավորվի՝ 979 մարդ, և դա աննկատ մնա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *