ՀՀ ԶՈւ հրամանատարաշտաբային զորավարժության սցենարով՝ պայմանական հակառակորդը ճեղքում է առաջնագիծն ու փորձում առաջանալ, իսկ հայկական ուժերը առաջադրանք են ստանում նվազագույն կորուստներով կասեցնել հակառակորդին ու վերականգնել առաջնագիծը։
ՊՆ «Հայ Զինվոր» ամսագիրը գրում է, որ պայմանական մարտի ընթացքում ՀՀ զորախումբը կասեցնում է հակառակորդին, թիկունքից կրակով խուճապի է մատնում սահմանախախտներին ու կրակահերթով ջախջախում։ Այնուհետև հակառակորդի ուղղությամբ գրոհում են տանկային ստորաբաժանումները։
Վարժանքներին կիրառվել է «Հրամանատրում` առաջադրանքի միջոցով» սկզբունքը. ստորաբաժանման հրամանատարները տեղում արագ կայացրել են որոշումներ։ Ուշադրության կենտրոնում է եղել նաև ղեկավար կազմի և ստորաբաժանումների միջև անխափան կապը։