[Թարմացում] Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է վթարվել

Փետրվարի 11–ին Ստամբուլի Չեքմեքյոյ թաղամասում ընկել է ռազմական ուղղաթիռ, անձնակազմի 4 անդամները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

[Թարմացում] Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ վթարված ուղղաթիռը ցամաքային ուժերին պատկանող UH-1 տեսակի ուղղաթիռն էր։ Վթարից վիրավորված 4 զինծառայողն էլ մահացել են։ [Թարմացում]


Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ստամբուլի քաղաքապետ Ալի Յերլիքայան։

Թուրքական հեռուստաընկերություններից մեկը հայտնում է, որ ուղղաթիռը, ամենայն ահվանականությամբ ուսումնա–մարտական թռիչք էր իրականացնում։

Վթարի վայրում արդեն սկսել են փրկարարական աշխատանքները։ Համացանցում ուղղաթիռի վթարի վայրից տեսանյութ է տարածվել.

Հիշեցնենք, որ 2018թ. նոյեմբերին Ստամբուլի Սանջաքթեփե շրջանի բնակելի շենքերից մեկի բակում ընկել էր ցամաքային ուժերին պատկանող ուսումնամարտական Bell-UH-1 ուղղաթիռ։ Վթարից 4 թուրք զինծառայող մահացել էր, ևս մեկը վիրավոր էր։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *