Փետրվարի 11–ին Անկարայում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը, որոնք քննարկել են Սիրիայում իրավիճակը, ինչպես նաև փետրվարի 14–ին Սոչիում կայանալիք Էրդողան–Պուտին–Ռոհանի եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ՊՆ կայքը։
Շոյգուն և Աքարը քննարկել են նաև հունվարի 31–ից փետրվարի 2–ը Մոսկվայում կայացած թուրք և ռուս մասնագետների միջև քննարկումները Սիրիայի հարցի շուրջ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի հունվարի 23–ի Մոսկվա այցի ժամանակ Պուտինի հետ որոշվել է փետրվարի 14–ին Սոչիում հրավիրել Թուրքիա–Իրան–Ռուսաստան եռակողմ երրորդ հանդիպումը՝ Սիրիայի իրավիճակի քննարկման համար։