Նոյեմբերի 6-ին մահացել է ՊԲ զինծառայող

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 08։25-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենաին վիրավորումից մահացել է  ՊԲ ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Արիստակես Էդուարդի Ազատյանը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ՔԿ կայքը հայտնում է, որ 06.11.2018թ., ժամը 08:20-ից 8:30-ի սահմաններում զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, շարքային Արիստակես Էդուարդի Ազատյանը զորամասի հսկիչ անցագրային կետից շուրջ 70 մ հեռավորությամբ գտնվող երկաթյա կամրջի մոտ, իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով, ծնոտի ստորին շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *