Մարտավարական զորավարժություններ ՊԲ-ում

Արցախի Պաշտպանության բանակում նոյեմբերի 6-ից մեկնարկել են մարտավարական զորավարժություններ: Դրանք պլանային են, և շարունակվելու են մինչև նոյեմբերի 10-ը:Այս մասին հայտնում է ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը

Նպատակն է կատարելագործել ընդգրկված ուժերի և միջոցների մարտական ներդաշնակության մակարդակը, ստուգել զորամասերի մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունն ու նոր հաստիքապաշտոնային կառուցվածքի պայմաններում զորքերի մարտական կիրառման արդյունավետությունը:

Չորս փուլով անցկացվող զորախաղերի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի հրամանատարների և կառավարման մարմինների գործնական ունակությունների բարձրացման և ժամանակակից մարտում ստորաբաժանումների, զորատեսակների ու ծառայությունների միջև նպատակային փոխգործողության իրականացման վրա:

Ավարտական փուլում կխաղարկվի  «Մխրճված հակառակորդի ջախջախումը, առաջնագծի վերականգնումը, հարձակման զարգացումը և բարենպաստ բնագծերի գրավումը» թեմայով մարտական հրաձգությամբ զորավարժություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *