Պիտանի՞ է ծառայության համար, թե՞ ոչ, ի՞նչ սահմանափակումներով են զորակոչվում բանակ. նախագիծ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նախագծեր, որոնցով սահմանվում են զինծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունները և սահմանափակումները:

Հիվանդությունների նոր ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ այս պահին գործող և շուտով ուժից դուրս եկող ցանկին այստեղ:

Զինծառայողի պիտանիությունը որոշվում է 4 սյունակով.

  1. Զո­րա­կո­չա­յին տե­ղա­մա­սե­րին կցագր­վող քա­ղա­քա­ցի­ներ, զո­րա­կո­չիկ­ներ, ժամ­կե­տա­յին պարտադիր զինծառայության շարքային կազմ,
  2. ՌՈՒՀ ընդուն­վող­ներ, ՌՈՒՀ-երի,  ՊՆ հետ պայմանագիր կնքած  բուհերի՝ առաջին և երկ­րորդ կուրսերի կուր­սանտներ (սովորողներ),
  3. Բոլոր կազմերի պայմա­նա­գրային, ժամ­կե­տա­յին զինծառայության, սպայական կազմի զին­ծա­ռա­յող­ներ, ՌՈՒՀ-երի, ինչպես նաև ՊՆ հետ պայմանագրով բուհերի՝ սկսած երրորդ կուրսից կուր­սանտներ (սովորողներ)
  4. Ռադիոակտիվ նյութերով և իոնացնող ճառագայթների այլ աղբյուրների, հրթիռային վառելիքի բաղադրամասերով,  էլեկտրամագնիսկան դաշտ ստեղծող ստեղ­ծող սար­­քերի հետ աշ­խա­տող­ զինծառայողներ և այդպիսի աշ­խա­տան­քի ըն­դուն­վող­ներ:

Երկրորդ սյունակով փորձաքննվողներին ամենախիստ մոտեցումն է ցուցաբերվում: Սակայն, ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալը, խստության հետ մեկտեղ որոշ հիվանդություններին ավելի մեղմ մոտեցում է ցուցաբերվում, դրանք օրինակ բուժվող հիվանդություններն են (օրինակ՝ տոնզոլիտ):

Այն հարցին, թե արդյոք սահմանափակումներով զորակոչված զինծառայողները կարո՞ղ են կամավոր ընդգրկվել մարտական հերթապահության, գնդապետը տեղեկացրեց՝ չեն կարող, սակայն ռազմական գործողությունների ժամանակ նրանք կներգրավվեն:

Սպաներին նույնպես հնարավորություն է տրվում ծառայությունը շարունակել որոշ առողջական խնդիրների ի հայտ գալու դեպքում: Օրինակ՝ ականի պայթյունից վերջույթները վնասած (կորցրած) սպան իր ցանկությամբ և հրամանատարի միջնորդությամբ կկարողանա շարունակել ծառայությունը զինված ուժերում:

Այժմ առողջական վիճակով պայմանավորված ֆիզիկական ակտիվության սահմանափակումը որոշվում է պաշտոնով. օրինակ՝ զինծառայողին ինչ պաշտոնում ինչ սահմանափակում է հասնում: Իսկ սահմանափակումների որոշումը գաղտնի է: Այսուհետ նոր կարգով սահմանափակումները որոշվելու են ըստ իրավիճակների: Իրավիճակներին և սահմանափակումներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նոր օրինագծով հստակեցվել և հանվել են մի շարք եզրույթներ, օրինակ՝

  • Անհասկանալի լինելու պատճառով հանվել է «արգելվում է հոգեբանական և ֆիզիկական  լարվածություն պահանջող գործունեությունը» եզրույթը:
  • «Բարձրլեռնային շրջաններ չեն ուղարկում» արտահայտությունը փոխարինվել է «ծովի մակերևույթից 2500 մետր և ավելի» եզրույթով:
  • «Արգելվում է ծառայությունը մարտական հերթափոխում, մարտական զենքի հետ ինքնուրույն գործ ունենալը*, ծառայությունը հատուկ զորատեսակներում» փոխարինվել է «Առաջնագծում մարտական հերթապահությունը , հրետանու կրակային, ՀՕՊ-ի մեկնարկային դիրքերում ու կապի հանգույցներում մարտական հերթափոխի  և պահակային ծառայության չեն ընդգրկվում»:
  • Հանվել են նաև «պիտանի չեն խաղաղ ժամանակ, պիտանի են զինծառայության` սահմանափակումով, պատերազմական ժամանակ» ձևերը: Այսուհետ եթե զինծառայողը պիտանի չէ «խաղաղ» ժամանակ, ապա պիտանի չէ նաև պատերազմի ժամանակ:

Գնդապետ Մինասյանը նշում է, որ «արգելվում է զենքի հետ ինքնուրույն գործ ունենալը» եզրույթը փոխվել է, այլապես ինչու է նա զորակոչվում բանակ: Այսուհետ այդ հիվանդություններով մարդիկ ուղղակի մարտական հերթապահություն չեն ընդգրկվի, սակայն կսովորեն կրակել,  կմասնակցեն կրակային պատրաստության պարապմունքների:

Փորձաքննության հիման վրա բժշկական հանձնաժողովը տալիս է հետևայլ եզրակացությունները.

նախազորակոչային և զորակոչայի տարիքի քաղաքացիների համար՝

  • պիտանի է զինվորական ծառայության համար,
  • պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում (ՌՈւՀ) ուսանելու համար,
  • սահմանափակումով պիտանի է զինծառայության համար,
  • ժամանակավորապես ոչ պիտանի է զինծառայության համար,
  • ոչ պիտանի է զինծառայության համար,
  • ոչ պիտանի է ՌՈւՀ-ում ուսանելու համար,
  • կարիք ունի բուժման,
  • Այն նա­խա­զորակոչիկները, ովքեր պիտանի են ճանաչվել, սակայն ունեն զորակոչին չխանգարող հի­վան­­դու­թյուն­ներ, որոնք վիրահատական կամ կոնսերվատիվ բու­ժում են պա­­հան­ջում, եզրակացությանը ավե­լաց­վում է «են­թա­կա է բուժ­ման» բառերը:

ՌՈՒՀ-եր ընդունվողների համար՝

  • պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար,
  • ոչ պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար։

Զին­ծա­ռայողների համար՝

  • պիտանի է զինվորական ծառայության համար,
  • պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար,
  • սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար,
  • կարիք ունի ծառայողական պարտականություններից մասնակի ազատման` մինչև 15 օր ժամկետով կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական),
  • ոչ պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար,
  • ոչ պիտանի է զինվորական ծառայության համար:

Պահեստազորայինների համար՝

  • պիտանի է զինվորական ծառայության համար,
  • սահմանափակումով պիտանի է զինծառայության համար,
  • ենթակա է կանչվելու վարժական հավաքի.
  • ենթակա չէ կանչվելու վարժական հավաքի:

Կարգի փոփոխությունը նպատակ ունի.

  • բացառել ոչ հստակ բնութագրող, հակասական, վերացական պարզաբանումները և փորձաքննական սահմանային ախտորուշումները՝ դրանցով նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը,
  • կանոնակարգել ռազմաուսումնական հաստատությունների և դիմորդների բժշկական փորձաքննությունը՝  հնարավորություն ստեղծելով ավելի մեծ թվաքանակի դիմորդներ ընդգրկելկու  ընդունելության քննություններում:
  • հնարավորություն տալ առողջական որոշակի խնդիրներով ՀՀ որոշ քաղաքացիների կատարել սահմանադրաական պարտքը, զինծառայողներին՝ շարունակել ծառայության կարգը:

Նախագծերից մեկով էլ ուժը կորցնում է մինչ այս ոլորտը կարգավորող որոշումը:

 

One response to “Պիտանի՞ է ծառայության համար, թե՞ ոչ, ի՞նչ սահմանափակումներով են զորակոչվում բանակ. նախագիծ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *