Իրաքի հյուսիսում «Քրդստանի աշխատավորական կոսւակցաության» (PKK) անդամները ականանետով հարվածել են Թուրքիայի ԶՈւ զինծառայողների դիրքերին. մահացել է 1, վիրավորվել՝ 3 թուրք զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լարտվական գործակալությունը:
Ըստ թուրքակն աղբյուրի՝ քրդերը թուրք զինծառայողներին հարվածել են Իրաքի Քանի Ռաշ գյուղի տարածքում:
Միջադեպից հետո թուրքական ոկղմը պատասխան գործողություններ է իրականացրել: Ըստ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հայտնած տեղեկության՝ «ոչնչացվել է ահաբեկիչների զինապահեստ»:
Թուրքիայի զինուժը քրդերի դեմ գործողություներ է իրականացնում ոչ միայն Թուրքիայի տարածքում, այլև՝ անմիջապես Իրաքի տարածքում: Բացի այդ, թուրքական ուժերը քրդերի դեմ կռվում են նաև Սիրիայի տարածքում: