ՌԴ ԶՈւ-ն «Իսկանդերներով» վարժանքներ է անում Ստավրոպոլում

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի 58-րդ համազորային բանակի հրթիռային ստորաբաժանումը Ստավրոպոլի զորավարժարաններից մեկում «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրով վարժանքներ է անցկացնում։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Դաշտային հավաքի շրջանակներում մեկնարկած վարժանքներին զինծառայողները հրթիռների պայմանական արձակումներով խոցելու են պայմանական հակառակորդի հրթիռային համալիրների արձակման կայանները և հրամանատարական կետերը նմանակող թիրախներ։

Ռուսաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր

Ռուսաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր

Առաջադրանքները կատարվելու են նախօրոք պատրաստված և չպատրաստված մեկնարկային դիրքերից, ինչպես նաև երթի ժամանակ։Վարժանքներին մեխանիկ վարորոդները յուրացնելու են տարբեր տեղանքներում մեքենան վարելու հմտություններ։

Վարժանքների ավարտին զինծառայողները պայմանական արձակումնեով խոցելու են մինչև 300 կմ հեռավորության վրա գտնվող պայմանական հակառակորդի ենթակառուցվածքային օբյեկտներ, տարբեր ցամաքային թիրախներ։

Դաշտային հավաքին ընդհանուր առմամբ ներգրավված է ավելի քան 500 զինծառայող, շուրջ 60 միավոր տեխնիկա։

Նշենք, որ Հայաստանի սպառազինությունում նույնպես առկա է «Իսկանդեր» համալիր: Սակայն եթե արտադրող պետություն Ռուսաստանն իր սպառազինության մեջ ունի «Իսկանդեր-Մ» ավելի հեռահար տարբերակը (մինչև 500 կմ), ապա Հայաստանին տրամադրվել են արտահանման համար նախատեսված մինչև 280 կմ հեռահարությամբ «Իսկանդեր-Է» տարբերակներ:

Սա պայմանավորված է միջազգային պայմանագրով, որն արգելում է 300 կմ և ավելի մեծ հեռահարությամբ հրթիռային տեխնիկաների փոխանցումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *