Դեկտեմբերի 21-ին ավտովթարից մահացել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող

Դեկտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզում ավտովթարից մահացել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Սամվել Կարճիկյանը: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի կայքը:

Նախնական տվյալներով դեպքը եղել է Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի 56-րդ կմ-ում, զինծառայողը իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձախակողմյան ձորակը, որի հետևանքով ստացած վնասվածքներից տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը):

Ձեռնարկվում են քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *