Ուզբեկստանի «Ֆորիշ» զորավարժարանում մեկնարկել են ռուս-ուզբեկական համատեղ հակաահաբեկչական վարժանքներ, որոնց ներգրավվել է մինչև 400 զինծառայող: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից:
Վարժանքների ընթացքում խաղարկվելու են լեռնային տեղանքում պայմանական ահաբեկչական խմբերի որոնման, արգելափակման և ոչնչացվան գործողություններ:
Նշենք, որ 2005 թվականից սկսած սրանք Ռուսաստանի և Ուզբեկստանի զինված ուժերի առաջին համատեղ վարժանքներն են: Մինչ այդ վարժանքներ անցկացվել էին ևս մեկ անգամ կրկին «Ֆորիշ» զորավարժարանում:
Ռուսաստանյան կողմը վարժանքներին մասնակցում է ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի լեռաձգային բրիգադի մարտավարական վաշտով: Վարժանքներին մասնակցող ռուսաստանցի զինծառայողների սպառազինությունում կան նաև «Տախիոն» ԱԹՍ-ներ և «Պոդնոս» ականանետներ: