Հոկտեմբերի 3-ին Թուրքիայի օդուժի կործանիչները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին Իրաքի հյուսիսային շրջաններում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ հարվածների արդյունքում ոչնչացվել են քրդական կառույցի դիրքերը, զենքի պահեստները:
Վերջին շրջանում Թուրքիայի օդուժը հաճախ է հարվածում PKK-ին Իրաքի հյուսիսում, որտեղ տեղակայված են զինյաների հիմնական բազաները: Հարվածները գրեթե ամեն օր են դարձել:
Միևնույն ժամանակ PKK-ի դեմ գործողությունները շարունակվում են նաև Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգներում: Այդ գործողություններում ներգրավված է նաև թուրքական օդուժը: