Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնը լուծելու է զինհաշմանդամների զբաղվածության հարցը, իրականացվելու են ուսումնական ծրագրեր, տրվելու է սպորտով զբաղվելու հնարավորություն: Բուժման ընթացքում աշխատանք կառաջարկվի նրանց, ում առողջությունը թույլ կտա:
Այս մասին «Արմենպրես» գործակալության հետ զրույցում հայտնել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը:
«Նախատեսում ենք ունենալ մեծ արհեստանոց, որտեղ զինհաշմանդամներն աշխատելու են: Բուժման ընթացքում աշխատանք կառաջարկվի նրանց, ում առողջությունը թույլ կտա: Ծրագիրը կոչվելու է «Զինվորը զինվորի համար»: Այսինքն՝ փորձելու ենք հիմնել բանակի համար անհրաժեշտ սարքավորումների կամ փոքր դետալների արտադրություն»,– նշել է Հայկուհի Մինասյանը:
Հայկուհի Մինասյանը խոսքով՝ կենտրոնում լինելու են նաև հաշվապահության, օտար լեզուների և այլ դասընթացներ: