Որոշվել է զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի մասնաճյուղեր բացել նաև մարզերում. ՀԿ

Զինհաշմանդամներին աջակցության ՀԿ-ն ներկայում աշխատում է 35 զինհաշմանդամի հետ, որոնք բուժվում են տարբեր բուժհաստատություններում, մինչև կբացվի զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնը: Այս մասին «Արմենպրես» գործակալությանը հայտնել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը:

Նշվում է, որ վերականգնողական բուժում ստացող զինհաշմանդամները տարբեր տարիներին վիրավորվածներ են, իսկ Հայաստանում կա 9 հազար զինհաշմանդամ:

Վիրավոր զինծառայողների վերականգնողական կենտրոնի բացումը նախատեսված էր սեպտեմբերին, սակայն ծրագրի ժամկետներից շեղվել են: Նախ սպասում են բավական թանկ արժողությամբ սարքավորումների, որոնք, ամենայն հավանականությամբ կլինեն մի քանի ամսից, դրանից բացի, կենտրոնի համար նախատեսված տարածքներն են ավելացել:

Հայկուհի Մինասյանի խոսքով՝ այժմ շատ ինտենսիվ ընթանում է շինարարություն, իսկ սարքավորումները ստանալուց հետո մասնագետների շրջանում անցկացվելու են վերապատրաստման աշխատանքներ:

Հաջողությունները հիմք ընդունելով՝ որոշում է կայացվել վերականգնողական կենտրոնի մասնաճյուղեր հիմնել նաև մարզերում: Հայկուհի Մինասյանը նշել է, որ ներկայում աշխատում են այդ ուղղությամբ՝ առայժմ շեշտը դնելով մասնագետների վերապատրաստման վրա:

Զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոն. Էկրանի պատկերը՝ «Շողակաթ» հեռուստաընկերության ռեպորտաժից

Զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոն. Էկրանի պատկերը՝ «Շողակաթ» հեռուստաընկերության ռեպորտաժից

«Զինվորական հաշմանդամների և վիրավոր զինվորների աջակցության» կենտրոնում համալիր վերականգնողական բուժում են ստանալու վիրավոր, հաշմանդամություն ունեցող զինծառայողները, ցուցաբերվելու է հոգեբանական աջակցություն, իրականացվելու են նաև ուսումնական ծրագրեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *