Հուլիսի 24-31-ը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ գործողությունների ընթացքում քրդական կառույցի աջակցելու մեղադրանքով ձերբակալվել է 243 մարդ։ Այս մասին հուլիսի 31-ին հայտնում է Թուրքիայի ՆԳ նախարարությունը։
Մեկ շաբաթում Թուրքիայի ժանդարմերիայի և ոստիկանության հատուկ նշանակության ուժերը, ցամաքային զորքերի ու ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները կազմակերպել են 1157 գործողություն։
Գործողությունների արդյունքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը աջակցելու համար ձերբակալվել է 57 մարդ, Գյուլենական շարժմանը աջակցելու համար 593 մարդ, ևս 28 մարդ ձերբակալվել է ձախակողմյան կառույցներին աջակցելու համար։
Ըստ աղբյուրի՝ գործողությունների արդյունքում «շարքից հանվել է» 35 զինյալ, որոնք հիմնականում PKK-ի անդամներ են եղել։
Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների բախումները սկսել են դեռևս 2015-ի ամռանը։ Բախումների արդյունքում բացի մարդկային կորուստներից բազմաթիվ նյութական վնասներ են գրանցվել։ Մի շարք բնակավայրեր ավերակների են վերածվել։