Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում

Հուլիսի 27-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսային Զափ և Ավաշին-Բասյան շրջաններում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Աղբյուրի համաձայն՝ հարվածների արդյունքում «շարքից հանվել է» քրդական կառույցի 4 անդամ, ոչնչացվել են ԴՇԿ տիպի գնդացիրի 2 դիրք և PKK-ի թաքստոցներ:

Թուրքական կողմը պնդում է, որ քուրդ զինյալները թուրքական սահմանապահ բազայի և զորամասի վրա հարձակում կազմակերպելիս են եղել:

Թուրքիայի օդուժը հաճախ է հարվածում քուրդ զինյալների դիրքերին Իրաքի հյուսիում, որտեղ տեղակայված են PKK-ի հիմնական բազաները: Բացի այդ, Թուրքիայի ուժայինները շարունակում են գործողություններ իրականացնել քրդական կառույցի դեմ երկրի արևելյան և հարավարևելյան նահանգներում, որոնք հիմնականում քրդաբնակ են:

Թուրքիայի տարածքում թուրք-քրդական բախումները սկսել են դեռևս 2015-ի ամռանը: 2 տարի շարունակվող բախումների արդյունքում մի շարք բնակավայրեր են ավերվել, տարբեր տվյաներով 350-500 հազար մարդ է տեղահանվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *