Արցախում հակատանկային ականի վրա մեքենա է պայթել․ տուժածներ չկան

Հուլիսի 27-ին Արցախի Մարտունու շրջանի «Նովրուզլու» կոչվող տեղանքում «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա: Պայթունի հետևանքով տուժածներ չկան: Այս մասին հայտնում է Արցախի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ուղևորները տեղափոխվել են Մարտունի շրջկենտրոն:

Ավելացնենք, որ Արցախում ականազերծման աշխատաքներ իրականացնող «Հալո Թրաստ» կազմակերպության տվյալներով՝ 1995-ից սկսած չպայթած ականների և զինամթերքի պատճառով 370 քաղաքացիական է զոհվել. սա աշխարհում մեկ շնչին բաժին ընկնող ամենաբարձր ցուցանիշներից մեկն է:

Ընդհանուր առմամբ՝ 2016 թվականին կազմակերպությունը ականներից մաքրել է 24 ականադաշտ, ինչի արդյունքում մոտ 90 հեկտար տարածք վերադարձվել է համայնքներին՝ հողագործության համար:

«Հալո Թրաստը» 2000 թվականից մինչ օրս Արցախում վնասազերծել է ավելի քան 23 հազար ական և չպայթած զինամթերք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *