Սիրիայի կառավարական ուժերը մոտ են ԻՊ-ից ազատագրել Հոմսի վերջին խոշոր քաղաքը

Սիրիայի կառավարական ուժերը մոտ են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից երկրի Հոմս նահագի վերջին խոշոր Աս-Սուխնա քաղաքը ազատագրելուն:Այս մասին Reuters լրատվական գործակալությանը հայտնել են իրենց ռազմական աղբյուրները:

Կարմիրով նշված են Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածնքները, դեղինով՝ քրդական ուժերի, մոխրագույնով՝ ԻՊ. 7/27/2017

Կարմիրով նշված են Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածնքները, դեղինով՝ քրդական ուժերի, մոխրագույնով՝ ԻՊ. 7/27/2017

Քաղաքի գրավումը Սիրիայի կառավարական ուժերին հնարավորություն կտա շարունակել իրենց առաջխաղացումը մինչև երկրի Դեր Զոր նահանգ և նահանգի կենտրոնի նույնանուն քաղաքը: Ներկայումս ԻՊ-ն Սիրիայի տարածքի հենց այդ հատվածներում է կենտրոնացել: Աս-Սուխնայից միչև Դեր Զոր քաղաք շուրջ 140 կմ է:

Ավելի վաղ՝ մարտին, Սիրիայի կառավարական ուժերը ՌԴ ԶՈւ աջակցությամբ կարողացել էին ԻՊ-ից կրկին ազատագրել Պալմիրա քաղաքը: Քաղաքի ազատագրումից հետո կառավարական ուժերը աստիճանաբար զարգացնում էին իրենց գրոհը նաև դեպի Աս-Սուխնա քաղաքի ուղղությամբ:

Պալմիրա-Աս-Սուխնա միջակայքում տեղակայված ԻՊ դիրքերի ուղղությամբ Միջերկրական ծովից թևավոր հրթիռներ էր արձակում նաև ՌԴ ԶՈւ-ն (1,2):

Корабли #ВМФ России осуществили пуски четырех крылатых ракет «Калибр» по объектам террористов ИГИЛ в районе ПальмирыИз акватории в восточной части Средиземного моря фрегатом «Адмирал Эссен» и подводной лодкой «Краснодар» ВМФ России осуществлены пуски четырех крылатых ракет «Калибр» по объектам террористической группировки ИГИЛ в районе Пальмиры. Целями для поражения стали укрытия в районе восточнее Пальмиры, где находилась тяжелая техника и скопления живой силы боевиков, переброшенных террористами из Ракки. Все цели поражены.Подводная лодка «Краснодар» выполнила пуски крылатых ракет из подводного положения.Командования США, Турции и Израиля были своевременно проинформированы о пусках крылатых ракет по действующим каналам взаимодействия.Успешное выполнение поставленной задачи подтвердило высокую боевую готовность сил ВМФ, экипажей кораблей и подводной лодки, непосредственно задействованных в применении ракетного вооружения. Российский Военно-Морской Флот продемонстрировал способность результативного нанесения ударов комплексами высокоточного оружия в кратчайший срок после получения приказа.

Минобороны России 发布于 2017年5月30日

Վերջին շրջանում կառավարական ուժերը հաջողություններ են գրանցել և տարածքներ են վերցրել նաև քրդերի կողմից վերահսկվող Ռաքքայի շրջանի հարավում: Քրդական ուժերը գործում են ԱՄՆ աջակցությամբ և շրջափակել են ԻՊ զինյալներին Ռաքքա քաղաքում:

Ռաքքայի հարավում ամրապնդվելը և Աս-Սուխնա քաղաքի ազատագրումը կառավարական ուժերին հնարավորություն կտա հետագայում Դեր Զոր քաղաքը գրոհել մի քանի ուղղությամբ: Չի բացառվում նաև, որ հենց Աս-Սուխնա քաղաքի ազատագրման համար քաղաքի մերձակայքում գտնվող Սիրիայի կառավարական ուժերին օգնության հասնեն Ռաքքայի շրջանի հարավում հաստատված ստորաբաժանումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *